Առաքելական եկեղեցին կպայքարի գոթերի եւ էմոների դեմ
«Առավոտ»-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուր Էջմիածնի Հովհաննես սարկավագ Ասատրյանն ասել է, որ մեր եկեղեցին պայքար է սկսել էմոների եւ գոթական շարժման դեմ: Առաջիններն ինքնասպանություն են քարոզում, երկրորդները սադիստներ ու մազոխիստներ են. թե իրենց, թե ուրիշների հանդեպ շատ ագրեսիվ ու դաժան են: Ըստ սարկավագի, առաջիկայում եկեղեցու ներկայացուցիչները կարտահայտեն իրենց տեսակետն այս ենթամշակույթների վերաբերյալ: Մեր եկեղեցին արդեն ունի ուսումնասիրություններ ու մշակված գրականություն` նրանց վնասակար գործողությունների դեմ պայքարի վերաբերյալ: Ի դեպ, վերջերս, ըստ թերթի, գոթեր են հանդիպել Մանկական երկաթուղի տանող թունելում, գետնանցումներում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ