Հայկական ընտանիքներում երկու տաբու թեմա կա` սեքսը և մահը
«Հրապարակ»-ը զրուցել է հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ: Հարցին` ի՞նչ տաբուներ կան հայկական ընտանիքներում` երեխաներին դաստիարակելու հարցում, հոգեբանը պատասխանել է. «Այդ առումով հայկական ընտանիքները շատ հետաքրքիր են: Հայկական ընտանիքներում կա երկու բացառիկ տաբու թեմա` սեքսը և մահը: Այս երկու հարցերի շուրջ ամենաքիչն է խոսվում, և այս երկու թեմաների շուրջ ամենաշատ սխալներն են թույլ տրվում»:
Հոգեբանի կարծիքով, քանի որ այս հարցերը չեն խոսվում, չեն քննարկվում, և չեն վերլուծվում, արդյունքում ունենում ենք մահվան, հետևաբար և կյանքի, սեռի ու սեքսի նկատմամբ սխալ մոտեցումներ, սխալ պատկերացումներ, դրանցից բխող հոգեբանական խնդիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ