«Սարգիս Կարոլինա» ընկերությունը հերթական անգամ տուգանվել է. «Ժողովուրդ»
«Սարգիս Կարոլինա» ընկերությունը, որը պատկանում է Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս նշանակված Սարգիս Թարվերդյանին, հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ ընկերության լիազոր ներկայացուցիչ Հայկ Եղիազարյանը հերթական անգամ Հայաստան է ներմուծել 3554.25 կգ քաշով ալկոհոլային խմիչք և սահմանված ժամանակում այդպես էլ հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմին: Սակայն այդ հսկայական քաշով խմիչքի համար նա տուգանվել է ընդամենը 50.000 դրամի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին