Չավուշօղլուի անկեղծությունն ավելի ընդունելի է, քան թուրք որոշ պաշտոնյաների «քաղցր ճառերը». «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Հորինված «Հայոց ցեղասպանության« դեմ մենք միասին կպայքարենք»,-ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մելութ Չավուշօղլուն: Եթե Ադրբեջանական լրատվամիջոցը չի խեղաթյուրում պաշտոնիայի խոսքը (իսկ նման բաներ հարևան երկրում «պատահում են»), ապա Չավուշօղլուի պաշտոնավարության սկիզբը բավականին «խոստումնալից» է:
Իհարկե, նա իր ադրբեջանցի գործընկերների հետ պայքարելու է ոչ թե «ցեղասպանության դեմ», թեկուզ հորինված, այլ նրա դեմ, որ աշխարհի որևէ երկիր, երկրի որևէ մաս կամ քաղաք ադեկվատ գնահատական տա իր նախնիների կատարած ոճրագործությանը: Այդ համատեղ պայքարում, պետք է ենթադրել, մենակատարի դերը խաղալու է Թուրքիան, իսկ Ադրբեջանը, այսպես ասած «դամ է քաշելու»: Այսպիսի մի գործչի արտգործնախարար նշանակելը, իհարկե հատկանշական է: Պարզ է, որ այս պաշտոնը զբաղեցնող Դավուօղլուի հայացքները Չավուշօղլուի տեսակետները ոչնչով չեն տարբերվում: Խոսքը միայն երանգավորումների և հռետորաբանության ագրեսիայի աստիճանի մեջ է: Մյուս կողմից էլ, իմ կարծիքով, Չավուշօղլուի անկեղծությունն ավելի ընդունելի է, քան թուրք որոշ պաշտոնյաների «քաղցր ճառերը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ