Դաշնակցության ժողովն ավարտվել է խնջույքով. «Հրապարակ»
Դաշնակցության քառօրյա ժողովն ավարտվել է կիրակի օրը` հայրենասիրական խնջույքով: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ՀՅԴ կարկառունները Գյուլբենկյան փողոցում գտնվող ՀՅԴ երիտասարդական կենտրոնի դահլիճում 4 օր շարունակ քննարկում էին տարբեր հարցեր: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ասում էին` նախապատրաստվում են ՀՅԴ 2015թ. փետրվարին նախատեսված Ընդհանուր ժողովին, սակայն իրականում Հայաստանում ծագած խնդիրները, աշխարհաքաղաքական իրավիճակը և ՀՅԴ անելիքները, մասնավորապես այլ քաղաքական ուժերի և իշխանությունների հետ հարաբերություններն էին քննարկում: Ժողովի նախաձեռնողը ՀՅԴ բյուրոն էր:
Դաշնակցությունը, որպես կանոն խիստ գաղտնի է պահում իր ժողովների բովանդակությունը, իսկ այս անգամ նույնիսկ հայտարարության տեքստ չի ընդունվել: Երեկ արդեն Սփյուռքից ժամանած ՀՅԴ-ականների մի մասը մեկնել է երկրից, ոմանք էլ գնացել են մարզեր հայրենիքից կարոտն առնելու»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին