Հրաչյա Ռոստոմյան. «Ես հոգով պարոն Ծառուկյանի հետ եմ». «Հրապարակ»
Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախաար, ներկայումս ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայկական սպորտի հաջողությունները հիմնականում կապում է Գագիկ Ծառուկյանի անվան հետ: …Ծառուկյանի միջնորդության շնորհիվ նա դարձել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, զուգահեռ զբաղվել է նաև քաղաքականությամբ, քանի որ անդամակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
«Հրապարակ»-ը զրուցել է նրա հետ.
-Հայաստանում սպորտի զարգացումը միայն Գագիկ Ծառուկյանի անձո՞վ եք պայմանավորում:
-Այս պահի դրությամբ` այո: Պարոն Ծառուկյանի ֆակտորը, պարոն Ծառուկյանի մոտեցումները, էն, որ ծանոթ բարեկամ էսօր կապ չունի, եթե արժանի ա, ինքը գնում է մրցմանը, դա նույնպես պարոն Ծառուկյանի ֆակտորն է:
- Դուրս եկաք ԲՀԿ-ից` չդավաճանելո՞վ կուսակցության արժեքներին: Կարելի՞ է ասել` հոգով շարունակում եք մնալ ԲՀԿ-ական:
- Ես հոգով պարոն Ծառուկյանի հետ եմ: Բայց ասեմ` պարոն Ծառուկյանի հետ որևէ բարեկամական կապ չեմ ունեցել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ