Ճոյտը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ է նկարելու. «Ժողովուրդ»
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր բիզնես է հիմնել: 38 տարեկանում Հայկական գյուղատնտեսական ակադեմիան ավարտած Հակոբյանը վերջապես հնարավորություն ունի իրականացնել վաղեմի երազանքը:
«Ժողովուրդ» -ի հետ զրույցում նա անկեղծացել է. «Ես մանկությունից երազել էի ռեժիսոր դառնալ: Ցանկացած թատրոն, որ գնացել եմ, միշտ քննադատի դերում եմ եղել, որովհետեւ շատ եմ սիրել: Հիմա ուզում եմ համ ռեժիսորի իմ երազանքն իրականացնել, համ էլ բիզնես անել»:
Թերթը տեղեկացել է, որ նախկին պատգամավորը ֆիլմերի սցենարներ է գրում, այնուհետև դրանք նկարահանում և էկրանավորում:
Թերթի հետ զրույցում նա ասել է, որ իր գրաֆիկը շատ հագեցած է: Հոկտեմբերի 1-ից սկսելու է նկարահանել իր կողմից գրված` Ցեղասպանության վերաբերյալ մի ֆիլմ:
«Ոչ միայն այս ֆիլմը… այլ ֆիլմեր էլ ենք նկարելու»,-հայտարարել է Հ. Հակոբյանը: Նրա համոզմամբ` ֆիլմը ևս քաղաքականություն է, ու ինքն այսուհետ այդպես է լինելու քաղաքական դաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին