Պատգամավորները կմասնակցեն «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղին. «Ժողովուրդ»
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշել է հիշել իր ջահել օրերը: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Շարմազանովը խորհրդարանի ներկայացուցիչների հետ որոշել է մասնակցել «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղին:
Հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանը այս օրերին Շարմազանովի թիմի հետ «պարապմունքներ» է անցկացնում, որպեսզի հոկտեմբեր ամսին պատգամավորները մասնակցեն խաղին: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ական Շարմազանովի թիմում մեծամասամբ ընդդիմադիր կամ ոչ իշխանական պատգամավորներ են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` խաղին կմասնակցեն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ