Եռյակը դեռևս չունի մեկ միասնական ճանապարհային քարտեզ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր կայանալիք հանրահավաքի հստակ սցենարը երեկ երեկոյան դրությամբ դեռ չէր հստակեցվել: Քննարկվում են մի քանի սցենարներ, որոնցով իրադարձությունները կարող են զարգանալ: Նույնիսկ չի բացառվում, որ կորոշվի նստացույց հայտարարել` իշխանություններին ժամանակ տալով: Նստացույցի սցենարի օգտին որոշման դժվարությունը կայանում է նրանում, որ եռյակի ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվում, թե ում և ինչ պահանջ պետք է ներկայացվի: Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ նույնպես խոստովանել է, որ ոչ իշխանական եռյակը դեռևս չունի մեկ միասնական ճանապարհային քարտեզ: Նրա խոսքերով` ինքը, սակայն, լիահույս է, որ մինչև հանրահավաք իրենց բոլոր անհամաձայնությունները կհարթվեն հանուն ժողովրդի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին