«Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահի գործը դատարանում է. «Ժողովուրդ»
«Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Արա Կիրակոսյանի գործը դատարանում է: Պարզվում է՝ բանկի վարչության նախկին նախագահից բացի՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրենը:
«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ աուդիտորներն ամիսների իրենց աշխատանքի ընթացքում պարզել էին, որ «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը 100-ավոր միլիոնի հասնող ֆինանսական կորուստներ է տվել: Բանկով սկսել էին զբաղվել սեփականատերերը՝ այնտեղ առկա իրավիճակի մասին տեղյակ պահելով իրավապահներին: Այս գործով զբաղվում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Ավելին՝ բանկից «Ժողովուրդ»-ին ստեղծված իրավիճակի հետ կապված ասել էին, թե. «Արա Կիրակոսյանը մեզ մոտ երկու ամիս է, ինչ չի աշխատում, մենք որևէ բան չգիտենք նրա մասին»:
«Պարզվում է, որ Արա Կիրակոսյանը մի քանի անձանց հետ օրինականացրել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը փոխանցված 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումարը: …Ի դեպ, սա գումարի հափշտակության միակ դեպքը չէ, որը տեղի է ունեցել բանկում: 2013թ օգոստոսի 30-ին հայտնի էր դարձել, որ «Հայբիզնեսբանկ»-ի Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Պետրոսյանը մեծ գումար է վերցրել բանկից և անհետացել»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին