Արամ Սարգսյան. «ՀԱԿ-ի հետ խաչվող որևէ ճանապարհ այս պահին չկա, չեմ կարծում, որ հետագայում լինի» . «Առավոտ»
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումների առիթով իրենք քաղաքական դաշտի կոնսոլիդացայի հնարավորություն տեսնում են, հնարավոր է համարո՞ւմ է ՀԱԿ-ի հետ կրկին համագործակցելու տարբերակը, պատասխանել է. «Եթե իրենք այդպես են մտածում, ոչ թե պիտի կամուրջները վառեին՝ դավալուներում ու չգիտեմ որտեղ, այլ համագործակցության համար որոշակի տեղ պիտի թողնեին: Ես դեմ եմ այն մոտեցմանը, որ իրենք լակմուսի թուղթ են հորինել… Մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին, բայց ես դեմ եմ նաև, որ նրանց, ովքեր կողմ են՝ դավաճան համարենք: Մեր կուսակցությունը բազմաթիվ անգամներ քննարկել է, մենք ունենք առաջիկա քաղաքական գործընթացների հետ կապված մեր մոտեցումները, ու դրանցում ՀԱԿ-ի հետ խաչվող որևէ ճանապարհ այս պահին չկա, եմ կարծում, որ հետագայում լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ