«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամին դանակահարած անձը Գյումրիի քրեական տարրերից է. «Ժողովուրդ»
«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Հրաչիկ Միրզոյանին մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ դանակահարելու մեջ կասկածվող Կարո Խաչատրյանը նախօրեին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և մեղայական ցուցմունք տվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված անձը Գյումրիի քրեական տարրերից է, սակայն նշանակալի դիրք չի զբաղեցնում, կամ այլ կերպ ասած՝ «կատարողներից» է:
Թերթի տեղեկություններով՝ Կարո Խաչատրյանը քննիչներին խոստովանական ցուցմունքներ տալուց բացի՝ չի պարզաբանել, թե կոնկրետ ինչու է այդ արարքն արել: Նա ասել է, թե՝ այո, ես եմ արել, բայց չեմ գիտակցել՝ ինչու եմ նման բան անում, ստացվեց: Ի դեպ, Կարո Խաչատրյանի հայրը Գյումրիում հայտնի ատամնաբույժ է, և ըստ գյումրեցիների՝ նրա իր քրեական որդու կերպարների միջև ոչ մի ընդհանուր բան չկա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ