Արտակարգ դեպք՝ Բագրատաշենի սահմանակետում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հավաստի տեղեկություններով՝ նախօրեի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի սահմանակետում: Մաքսային աշխատակիցները և զննության համար կանգնեցված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճել են միմյանց հետ: Բանը հասել է փոխադարձ հայհոյանքների ու քաշքշուկի, նաև՝ հարվածների: Կողմերին հաջողվել է բաժանել ոստիկանների միջամտությունից հետո: Վիճաբանության մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
«Ժամանակ»-ի հետ զրույցում ոստիկանությունից չեն հերքել, որ միջադեպ է եղել ու բերման ենթարկված անձիք կան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին