Աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում ՀՀ քաղաքացիները հոգու խորքում դեմ են բռնությանը. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում Հայաստանի քաղաքացիները հոգու խորքում դեմ են բռնությանը: Պարզապես երբեմն մարդկանց շահերն այնպես են դասավորվում, որ նրանք դառնում են բռնություն իրագործողներ կամ ջատագովներ: Կոնկրետ տվյալ՝ Բաղրամյան պողոտայի դեպքում կան իշխանության որոշ ներկայացուցիչներ և կողմնակիցներ, որոնք կցանկանային, որ բռնություն լիներ: Ինչո՞ւ: Որովհետև, հավանաբար, այդ մարդիկ որոշակի հոգեբանական խնդիրներ և բարդույթներ ունեն՝ «բռունցք» և «տղամարդկություն» ցույց տալու:
Որոշ ընդդիմադիրներ նույնպես կցանկանային, որ բռնություն կիրառվեր, նրանք հաշվարկում են, որ այդպիսով իրավիճակը կսրվի, և դա ճանապարհ կբացի իրենց բաղձալի նպատակի՝ իշխանափոխության համար: Այս մի խումբը, բնականաբար, ձգտում է ռադիկալացնել բողոքը և ամեն ինչ անում է, որ Բաղրամյան պողոտան շարունակի փակ մնալ:
Բռնության մեջ շահ ունեցող մարդկանց ոչ առաջին, ոչ էլ երկրորդ խմբի վարքը դատապարտելի չէ. նրանք քաղաքական մարդիկ են, նրանց «աշխատանքն» է իշխանություն պահելը կամ իշխանություն վերցնելը: Դրանով նրանք չեն տարբերվում որևէ այլ երկրի քաղաքականացված զանգվածից»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ