Վերջին հինգ ամիսներին բեռանփոխադրումների ծավալները նվազել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը հղում կատարելով պաշտոնական վիճակագրությանը գրել է, որ այս տարվա վերջին հինգ ամիսներին բեռնափոխադրումների ծավալները՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 8,8 տոկոսով: Մասնավորապես, երկաթուղով բեռնափոխադրումները նվազել են 16,5 տոկոսով, ավտոմոբիլային տրանսպորտով՝ 6,3 տոկոսով, իսկ օդային տրանսպորտով՝ 15,4 տոկոսով:
Թերթը տեղեկացնում է, որ մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալները ևս անցած տարվա համեմատ նվազել են 2.9 տոկոսով: Տվյալ դեպքում խոսքը գազի ներկրման ծավալների մասին է, քանի որ Հայաստանում մայրուղային խողովակաշարային ճանապարհով փոխադրվում է գազը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ