Ավելի կարևոր ձեռքբերումներ ունեցանք՝ հավատ և հարգանք աճող սերնդի նկատմամբ. «Հրապարակ»
«Հրապարակը» խմբագրականում անդրադարձել է Բաղրամյան պողոտայի՝ օրեր շարունակ տևած նստացույցին և երեկ Բաղրամյան պողոտայի բացվելուն ու գրել. «Այո, միանգամայն իրավացի են այն վերլուծաբանները, ովքեր արձանագրում են քաղաքացիական հասարակության փոքրիկ հաղթանակը և մեր պետության աննշան առաջընթացը։ Իրավացի են նրանք, ովքեր պնդում են՝ տխրելու պատճառ չիք։ Բանը միայն հոսանքի ժամանակավոր կասեցման և աուդիտի որոշման մեջ չէ։ Ավելի կարևոր ձեռքբերումներ ունեցանք՝ հավատ և հարգանք աճող սերնդի նկատմամբ։ Թերևս բոլորն այս պայքարից դուրս եկան շահած՝ և երիտասարդները, և ոստիկանությունը, որը կարող էր շատ ավելի վայրագ պահել իրեն և անգամ Սերժ Սարգսյանը, ով կես քայլ նահանջեց, փոքր-ինչ հանդուրժողականություն դրսևորեց և որոշակի հետևություններ արեց այս պատմությունից»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին