Հուլիսի 10-ից հետո Սահմանադրության առաջին տարբերակը կներկայացվի. «Հրապարակ»
«Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մի քանի անդամներ՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 1-2-ը ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումներ են ունեցել, քննարկել Հայաստանի ապագա Սահմանադրության նախագծի 4-7-րդ գլուխները՝ Կառավարության-ԱԺ-Նախագահ-Դատարաններ-Մարդու իրավունքների պաշտպան հատվածները։
«Հրապարակը» զրուցել է մասնագիտական հանձնաժողովի անդամ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ։
Հարցին՝ ո՞ր երկրի մոդելն է հիմք հանդիսացել, օրինակ անվտանգության երաշխավորը Սահմանադրությամբ ո՞ր պաշտոնյան է, Գ. Ղազինյանը պատախսանել է. «Մանրամասն լուծումներին անդրադառնալ չեմ կարող, քանի որ նախագիծը չկա, որևէ մեկը չի կարող ասել՝ այս է ընտրված։ Այո, մենք ներկայացրել ենք, բայց հիմա պետք է լրամշակվի և ժամանակացույցն այնպես է կազմաված, որ հուլիսի 10-ից հետո առաջին տարբերակը հրապարակվի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ