Համահայկական խաղերը «Հրազդան» մարզադաշտում տեղի չեն ունենա. «Ժողովուրդ»
Համահայկական խաղերը «Հրազդան» մարզադաշտում տեղի չեն ունենա, քանի որ մարզադաշտի սեփականատեր պատգամավորը հրաժարվել է միջոցառումն իր մոտ ընդունել: Ինչպես հայտնի է՝«Հրազդան» մարզադաշտը տնօրինում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի աներորդին։ «Ժողովուրդը» նրանից փորձել է պարզել, թե ինչու է մերժել Համահայկական խաղերն իրենց մոտ անցկացնելու առաջարկը:
«Ես չեմ հրաժարվել, «Հրազդան» ստադիոնը սննկացման վճիռ ունի: Արդեն սննկացման կառավարիչ են նշանակել, կառավարչի հետ հանդիպել ենք և պետք է առողջացման ծրագիր մշակենք: Սննկացումից հետո 175 աշխատակիցներից մնացել են երևի 25-ը: Այսինքն՝սպասարկող անձնակազմին ևս աշխատանքից ազատել են: Ես ասել եմ՝ ստադիոնը տալիս եմ ամբողջությամբ, սպասարկող բերեք, անցկացրեք միջոցառումը: Ի՞նչ է եղել որ: Իրենք էլ որոշեցին ու տեղեկացրեցին, որ իրենց միջոցառումը կանցկացնեն «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում»,- պարզաբանել է արհեստական ճանապարհով ինքն իրեն սնանկացրած Աշոտ Աղաբաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին