ԲՀԿ-ական պատգամավոր Կարամելի Հարութը միլիոնատեր է. «ՀԺ»
«Պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութ մականունով, նախորդ տարի «Պորշ Պանամեռա» մակնիշի ավտոմեքենա է գնել, որի արժեքը 60 հազար ամերիկյան դոլար է»,- «Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այդ գործարքի արդյունքում նրա հայտարարագրած արտարժույթով դրամական միջոցները նվազել են՝ 102 հազար դոլարից հասնելով 42 հազար դոլարի: Իսկ դրամով՝ Հարություն Ղարագյոզյանը հայտարարագրել է 32,5 միլիոն դրամ:
ԲՀԿ-ական պատգամավորի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, ամուսնու ունեցվածքը մի քանի անգամ գերազանցող դրամական միջոցներ է հայտարարագրել՝ 370 միլիոն դրամ (մոտ 780 հազար դոլար) եւ 40 հազար դոլար: Հարություն Ղարագյոզյանի բիզնեսների մի մասը գրանցված են հենց տիկնոջ անունով, եւ վերջինս նախորդ տարի 17,8 միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել շահաբաժնից:
Մամուլը Հարություն Ղարագյոզյանի բիզնեսների մասին խոսում է, որ նա երթուղային գծեր ունի մայրաքաղաքում և միջմարզային երթուղիներում, իսկ Վրաստանի ծովափնյա շրջաններում՝ հանգստյան տներ: Հարություն Ղարագյոզյանն` ինչպես վերընշեցինք, բավականին հարուստ և ազդեցիկ գործարար է, նրան է պատկանում նաև «Սուիթ Լենդ» շոկոլադի գործարանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ