ԲՀԿ-ական պատգամավորը թեժ աշուն է խոստանում. «ՀԺ»
Սահմանադրական փոփոխությունների և ներքաղաքական առաջիկա զարգացումների վերաբերյալ երեկ «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանի հետ:
-Պարոն Խաչատրյան, ԲՀԿ-ն նախկինում շատ արմատական էր տրամադրված սահմանադրական փոփոխությունների հարցում ու հստակ դեմ էր արտահայտվում դրանց: Հիմա, կարծես մի փոքր մեղմացրել եք ձեր դիրքորոշումը, կհստակեցնե՞ք ի վերջո ձեր դիրքորոշումը:
- Ես համաձայն չեմ, որ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը մեղմացրել է, մենք կուսակցությունում այդ հարցը կքննարկենք ու մեր վերջնական կարծիքը կասենք:
-Կուսակցությունում հիմնականում դե՞մ են սահմանադրական փոփոխություններին:
-ԲՀԿ-ն իր վերջնական կարծիքը աշնանը կհայտնի, կիմանաք, բայց ես համոզված եմ, որ այն կլինի ադեկվատ` չնայած այսօր էլ մեր կուսակցության կողմից նոր սահմանադրության նախագծում բազմաթիվ խնդիրներ են վեր հանվել:
-Դուք շարունակու՞մ եք պնդել, որ սահմանադրական փոփոխությունները կատարվում են իշխանության վերարտադրման համար:
-Հա, իմ կարծիքով, սա ամենահեշտ ճանապարհն է, որ իշխանությունը իր ձեռքում պահի քաղաքական մենաշնորհ ու ես շատ կցանկանամ, որ այդ նոր սահմանադրությունը չընդունվի:
-«Ոչ»-ի քարո՞զ եք անելու:
-Քարոզ անելու, կոչ անելու կարիք չի լինի, քանի որ մեր ժողովուրդը քաղաքականապես հասուն է ու գիտակցում է, թե որն է այս ամենի իրական նպատակը:
-Այդ դեպքում ինչ միջոցներով եք պայքարելու սահմանադրական փոփոխությունների դեմ:
-Տարբեր ձևեր կան, հանրահավաքներից մինչև դեմ քվեարկել ու ընտրատեղամասերում ձայներ պահել, երբ որ պահը կհասունանա, կերևա, թե որ միջոցն է ավելի արդյունավետ: Էս պահին չկա այդ հասունությունը:
-Իսկ ե՞րբ կլինի:
-Կարծում եմ աշնանը` մինչ հանրաքվեն:
-Այսինքն` թեժ աշո՞ւն է լինելու:
-Եթե սահմանադրության հանրաքվեն լինի աշնանը կամ ձմռան նախաշեմին, ապա այո:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին