«Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում ծանոթացել է ամփոփիչ ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններին, ապա պատվոգրեր հանձնել լավագույն աշխատանքների համար 12 առաջին տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին և դյուրակիր համակարգիչներ (նոութբուքեր)՝ աշակերտներին: 12 երկրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին պլանշետներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ 12 երրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին թվային հեռախոսներ է հանձնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ծրագրի շրջանակում աշխատանքներ ներկայացրած մյուս դպրոցների տնօրեններն ու աշակերտները ևս արժանացել են պատվոգրերի և խրախուսական մրցանակների: