Երևանում կայացել է «Հայաստանում կրթության և պաշտպանության (երեխաների պաշտպանության) կլաստերի համակարգման ամրապնդում» թեմայով աշխատաժողով,
որին մասնակցել են տաբեր միջազգային կազմակերպությունների և ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Երկօրյա աշխատաժողովը կազմակերպել են ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ինչպես նաև` «Save the Children» և «World Vision Armenia» կազմակերպությունները: Աշխատաժողովը նպատակ ունի բարելավել ՀՀ- ում ԱԻ արձագանքման շրջանակներում հիմնական կրթության և երեխաների պաշտպանության համակարգը:
Աղբյուր՝ mes.am