ՀՀ պաշտպանության նախարարը Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի փորձագետների համատեղ թիմի հետ քննարկել է
պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման ընթացքը, նախանշվել են փորձագիտական թիմի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքի ներդրմանը, անձնակազմի կառավարման ու ռազմական կրթության ոլորտներում բարեփոխումներին, ինչպես նաև պաշտպանական պլանավորման կարողությունների զարգացմանն առնչվող հարցերին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին