Ապրիլի 23-ին և 24-ին Դամասկոսում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ
Ապրիլի 23-ին Դամասկոսի Սուրբ Սարգիս Հայ Առաքելական առաջնորդանիստ եկեղեցու բակում կայացել է հիշատակի միջոցառում, որի ընթացքում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված բանախոսություն և քննարկում: Ապրիլի 24-ին Դամասկոսի թեմի առաջնորդ Ա. արքեպիսկոպոս Նալբանդյանի կողմից մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Պատարագ, որին ներկա են եղել Սիրիայում ՀՀ դեսպան Ա. Փոլադյանը, ՍԱՀ Ժողովրդական ժողովի պատգամավոր, Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ն. Արիսյանը և այլք: Նույն օրը միջոցառում է անցկացվել նաև Սիրիայում ՀՀ դեսպանությունում։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին