Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համագործակցության շրջանակում կազմակերպված
«Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: 16 մասնակիցներից գործարար ծրագիր էր ներկայացրել 12-ը: Գաղափարները ներառում էին չրերի, թեյերի, մրգային կոնֆետների արտադրություն, հյուրատնային ծառայություններ, ռեստորանային համալիր, նորաձևության սրահի հիմնում և կարի արտադրություն: «Հաջող սկիզբ» կոչվող առաջին փուլում ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացին և մշակում գործարար ծրագրեր: Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական աջակցության` մատչելի վարկերի տեսքով:
Աղբյուր՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին