Քննարկվել է «Փայփեր» ընկերության հետ հնարավոր համագործակցությունը
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ս. Ավետիսյանը հանդիպել է 1927 թվականին հիմնադրված, ինքնաթիռներ արտադրող ամերիկյան «Փայփեր» ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Դ. Մակիվանին և ԱՊՀ երկրներում «Փայփեր» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, «ՍԻՄ» ավիաընկերության տնօրեն Ս. Մնոյանին: Կողմերն անդրադարձել են համագործակցության շրջանակներում նախատեսվող սիրողական օդաչուներ պատրաստելու և հետագայում ՔԱԳՎ-ի «Ավիաուսումնական կենտրոն»-ում դասընթացներ կազմակերպելու նպատակով ուսումնական ծրագրի ստեղծմանը, ինչպես նաև՝ մի շարք այլ հարցերի:
Աղբյուր՝ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին