Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության բարձրացմանն ուղղված քննարկում,
որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Ս. Մերթարջյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռ. Զաքարյանը, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի պատասխանատու Ռ. Սարգսյանը, Եվրամիության փորձագետներ, նաև Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ: «Փյունիկ» միության ծրագրերի պատասխանատուն ներկայացրել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանություն` հայկական հկ-ների կարողությունները զարգացնելու և վերջիններիս Եվրախորհրդի մոնիթորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» ծրագիրը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին