Ցուցահանդես` նվիրված Արցախի անկախության 19-ամյակին
Սեպտեմբերի 9-10-ը Երիտասարդ պատմաբանների ակումբը «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հետ համատեղ ԵՊՀ պատմության ֆակուլտետում կազմակերպել է ցուցահանդես` նվիրված Արցախի անկախության 19 ամյակին`«Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ, ամեն հայի սրտում թող ծնի վրեժ» խորագրով:
Կազմակերպիչների փոխանցմամբ, միջոցառման նպատակը երիտասարդ պատմաբաններին արցախյան ազատամարտի հերոսական դրվագների ներկայացումն է և փաստելը, որ Հայաստանը կարող է զարգանալ առանց զիջումների ու կորուստների:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ