75430 դրամ`«Զատիկ» և Խարբերդի մանկատներին
«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից անցկացված բարեգործական երեկոյի ընթացքում Երևանի «Զատիկ» և Խարբերդի մանկատներին աջակցության նպատակով կազմակերպված դրամահավաքի ընդհանուր գումարը կազմել է 75430 դրամ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿ փոխնախագահ Համբարձում Հայրապետյանը: Նրա խոսքով, ողջ գումարը փոխանցվել է Երևանի «Զատիկ» և Խարբերդի մանկատներին: Նշենք, որ 100 հազար դրամ էլ նախապես փոխանցել էր ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը` դահլիճի վարձակալության համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունն անցկացրել է «Արևելք-Հայաստան» բարեգործական երեկոն, որի նպատակն էր աջակցել «Զատիկ» և Խարբերդի մանկատների սաներին: Համերգին ներկա անձինք կարող էին մասնակցել մանկատների օգտին կազմակերպված հանգանակությանը։
Բանախոսն ասաց, որ հանգանակության մեջ իրենց մասնաբաժինն ունեին նաև արևելյան երկրները ներկայացնող դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները: Հ. Հայրապետյանն ասաց, որ մանկատներին նվիրատվություն էր արել անձամբ Հայաստանում Սիրիայի դեսպան Աբդուլ Համիդ Սալլումը:
Վերջում ՀԿ փոխնախագահը նշեց, որ բարեգործական համերգի կազմակերպման և հանգանակությունների հավաքագրման հարցում որևէ հայ բարերար չի աջակցել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին