«Դեմ ենք մետրոյի թանկացմանը». «Facebook»-ում մտադիր են բոյկոտել մետրոն
Հուլիսի 1-ից Երևանի մետրոյի ուղեվարձի կրկնակի թանկացումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել «Facebook» սոցիալական ցանցից օգվող հայերի շրջանում և նրանցից ոմանք մտադիր են բոյկոտել տրասպորտային այդ փոխադրամիջոցը:
Սոցիալական ցանցում ստեղծված «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» խմբին այս պահին միացել է 2156 օգտատեր:
«Հոսանքով աշխատող ոչ մի տրանսպորտ չի կարող ունենալ նույն սակագինը, ինչ գազով, բենզինով կամ դիզելով աշխատողները, մետրոյի ինքնարժեքը անհամեմատ ցածր է մյուս տրանսպորտներից ու քաղաքապետի ներկայացրած թվերը շատ ուրճացված են, ՈՉ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ!!!!», -իր բողոքն է արտահայտում նրանցից մեկը:
Մյուսն էլ գրում է. «ԲՈՅԿՈՏ... ես անձամբ որքան հնարավոր է, երկար բոյկոտելու եմ այդ տրանսպորտային միջոցը, եթե բոյկոտին միանան շատերը, ինձ թվում է շատ լուրջ հետևանքներ կունենա...»:
Մետրոյի ուղեվարձի 50 դրամով թանկացման մասին հայտարարությունը նախօրեին արեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Վերջինը ուղեվարձի բարձրացումը հիմնավորել էր հետևյալ կերպ. Երևանի մետրոպոլիտենի ներկայիս գործող 50 դրամ ուղեվարձի չափը (նախկինում` 40 դրամ) սահմանվել է դեռևս 2003թ. սեպտեմբերի 1-ին։ Չնայած սակագնի բարձրացման արդյունքում ավելացել են մետրոյի եկամուտները, այնուամենայնիվ, կառավարության կողմից տրվող սուբսիդիաները չեն նվազել և, տարեցտարի աճելով, 2004թ. 622.2 մլն գումարը 2010թ. հասել է 1,840 մլն-ի։
2003-2010թթ.-ին էականորեն ավելացել են մետրոպոլիտենի կողմից կատարվող ծախսերը, որոնք պայմանավորված են ամբողջությամբ դրսից ներկրվող պահեստամասերի և նյութերի, էլեկտրաէներգայի թանկացմամբ (25% աճ), սղաճով (25%), ՀՀ-ում նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված` մետրոպոլիտենի աշխատակիցների վարձատրությանը նպատակաուղղվող ֆինանսական միջոցների զգալի ավելացմամբ և մի շարք այլ գործոններով, որի արդյունքում 2011թ.-ի I եռամսյակում մետրոպոլիտենով մեկ ուղևորի փոխադրման ծախսը կազմել է 160 դրամ, այսինքն` պետության կողմից մեկ ուղևորի հաշվով հատկացվող սուբսիդիայի հաշվարկային չափը հասել է 110 դրամի, ինչը գործող սակագնից ավելի է 2,2 անգամ։
Վերը նշված 160 դրամը մեկ ուղևորի փոխադրման համար փաստացի կատարված ծախսն է, որը, սակայն, չի արտահայտում ինքնարժեքի հաշվարկային իրական մեծությունը:
Քաղաքապետի անձնական էջում նույնպես բողոքները շատ են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին