Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը զրպարտություն է. Սյունիքի մարզպետարան
«Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունը ու «վստահեցումներն» առնվազն անհեթեթ են»,-ի պատասխան Panorama.am-ի հրապարակման, նման պարզաբանմամբ է հանդես եկել Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հիշեցնենք, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր հայտարարեց, թե միության զբաղեցրած շենքի մի հատված օտարվել է հօգուտ Սենիկ Ջուլհակյանի, ում հետևում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչաատրյանը:
«Զգուշացեք Լիսկան արդեն շրջում է քաղաքում: Նա Երևանում է, Կենտրոնում, Ազատության հրապարակի մատույցներում: Մեր աշխատակիցները տեսել են նրան, եկել է այստեղ դրսից շոյել պատերը»,-ասաց Հ. Հովհաննիսյանը:
«ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված տարածքի վերաբերյալ որևէ «պայմանավորվածություն» որևէ մեկի հետ երբևէ չի ունեցել և չունի, ինչպես նաև առնչություն չունի այլ անձանց պայմանավորվածությունների հետ: Նշված տեղեկատվությունը զրպարտություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,-ասված է մարզպետարանի արձագանքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան