Հասարակություն 12:57 21/04/2012

«Հիդրոէներգոնախագիծ ինստիտուտի» սեփականատերը զրպարտության համար դատի կտա Հմայակ Հովհաննիսյանին

Այսօր «Հիդրոէներգոնախագիծ ինստիտուտի» սեփականատեր, գործարար Սենիկ Ջուլհակյանը լրագրողներրի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է դատի տալ ԲՀԿ համամասնական ցուցակի իններորդ հորիզոնականը զբաղեցնող, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին զրպարտությունների և մեղադրանքերի համար:
Նշենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հ.Հովհաննիսյանը հայտարարել է, թե Սենիկ Ջուլհակյանը, ով ծագումով Գորիսից է, «իբր թե ներդրող ու բարերար, ով ամպագորգոռ հայտարարում է, թե պատրաստվում է փրկել «Հիդրոէներգոնախագիծ ինստիտուտը», առաջարկել է վաճառել Քաղաքագետների միության զբաղեցրած տարածքը: Հ. Հովհաննիսյանի խոսքերով՝ ինքը մերժել է այդ առաջարկը, որից հետո փակել են իր տարածք ելումուտ անելու հնարավորությունը։  Հ.Հովհաննիսյանը նաև ասել է, որ Ջուլհակյանի հետևում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Ս.Ջուլհակյանը նշեց, որ այս ամենը իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքերով` ինքն անձամբ ճանաչում է մարզպետին, ով պատերազմի ժամանակ եղել է իր հրամանատարը, սակայն Ս.Խաչատրյանի հետ աշխատանքի բերումով ոչ մի կապ չունի: «Ես հանդիսանում եմ ինստիտուտի 100% բաժնետերը և խնդրում եմ այդ ամենը չխառնել այս պատմության հետ»,- ասաց Ս.Ջուլհակյանը և ավելացրեց. «Ես կողմ եմ բիզնես աշխարհում ոչ քաղաքական մոտեցումներին։ Ես կողմ եմ, որ յուրաքանչյուր հայ իր ավանդը ներդնի հայրենիքում, բայց ես դեմ եմ երեկվա կատարված իրադարձություններին, որի արդյունքում մեր գխավոր տնօրենը հայտնվել է հիվանդանոցում»:

Ս.Ջուլհակյանը նշեց, որ ինքը թույլ չի տա, որ Հ.Հովհաննիսյանի նման մեկն անպատվի իրեն ու անպատիժ մնա։ «Ես ոչ մի քաղաքական հակումներ չունեմ։ Եվ տեսնելով իր կուսակիցների լոզունգները, չեմ կարծում, որ իր կուսակիցները կիսում են նրա այդ հայացքները»,- ասաց նա: Ինստիտուտի սեփականատերը ընդգծեց, որ արդեն իսկ 200 մլն դրամի ներդրում է կատարել այդ ինստիտուտի վրա, նույնիսկ Հ.Հովհաննիսյանին առաջարկել է ավելի լավ տարածք գնել Երևանի կենտրոնում, որպեսզի հնարավոր լինի բարելավել ինստիտուտի հնարավորությունները։

Ասուլիսին մասնակցում էին նաև ինստիտուտի մի շարք աշխատակիցներ, ովքեր հայտարարեցին, որ իրենց կարծիքով այս ամենը քաղաքական ենթատեքս ունի։ Նրանք տեղեկացրին, որ այդ շենքում տարիներ շարունակ տեղակայված է եղել ինստիտուտը, սակայն վերջին տարիներին այդ տարածքը մաս-մաս վաճառվել է ու ինստիտուտը երկար ժամանակ վարձակալությամբ է այնտեղ աշխատել, մի կերպ իր գոյությունը պահպանելով։ Միայն այն բանից հետո. երբ Ս. Ջուլհակյանը դարձել է ինստիտուտի սեփականատեր, մարվել են ինստիտուտի հին պարտքերը, իսկ աշխատակիցների միջին աշխատվարձն այսօր 250 հազար դրամից ավելի է։ Ս.Ջուլհակյանն էլ նշեց, որ ինքը բազմաթիվ բիզնեսներ ունի, բայց պարտավոր չէ դրանց մասին տեղեկատվություն ներկայացնել, քանի որ դա իր գաղտնիքն է։ Սակայն ասաց, որ բիզնես ունի թե Ռուսաստանում, թե Չեխիայում: Ս. Ջուլհակյանը, նաև ներկայացրեց տեղեկանքներ, թե ինչքան գումար է փոխանցվել Հայաստան և ինչքան ներդրում է կատարվել նշյալ ինստիտուտի համար։

«Ոնց կարելի է զրպարտել։ Կոլեկտիվում վաստակաշատ մարդիկ են աշխատում, իսկ Հ. Հովհաննիսյանն իրավունք չունի զրպարտել։ Բացի այդ դա նրա գործը չի, թե սեփականատերն ինչ ֆինանսներ ունի», - ընդգծեցին աշխատակիցները։

Ի դեպ աշխատակիցները ասացին, որ այսօր հանդիպել են Հ.Հովհաննիսյանին և առաջարկել են մասնակցել այսօրվա ասուլիսին, սակայն նա շատ կոպիտ արտահայտություններով է նրանց պատասխանել` ասելով, թե «Դուք Լֆիկի ծախու կանայք եք»: «Ինչպես կարող է նման մարդը պատգամավոր դառնալ, երբ նա նման արտահայտություն է թույլ տալիս 80 տարվա ավանդ ունեցող վաստակաշատ կոլեկտիվին։ Նա այսօր թույլ տվեց նույնիսկ հրել մեզ։ Այդ ամենը մենք նկարահանել ենք, նա պետք է պատասխան տա այդ ամենի համար։ Մենք այդ արարքի համար պատրաստվում ենք դատի տալ Հ.Հովհաննիսյանին», - ասացին կոլեկտիվում աշխատող կանայք:

Նրանք նաև հայտնեցին, որ Հմայակ Հովհաննիսյանը զավթել է ինստիտուտին պատկանող մոտ 155 քմ տարածք։ Նրան պատկանում է ընդամենը 455 քմ տարածք, մինչդեռ հիմա նա զբաղեցնում է մոտ 600 քմ։ Իսկ իրենց պահանջն այն է, որ Հ.Հովհաննիսյանը վերադարձնի 155քմ-ը:

Ի դեպ, Ս.Ջուլհակյանը ասուլիսի ժամանակ զանգահարեց Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլաչյանին, ով ըստ Հ.Հովհաննիսյանի, իբր թե նամակ է գրել, որում նշած է, թե Ջուլհակյանը վտանգավոր է հասարակության համար: Հայր Բարսեղը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ինքը Հ.Հովհաննիսյանին չի ճանաչում: «Խնդրում եմ իմ անունը չշոշափել անձնական կամ քաղաքական շահարկումների մեջ: Որևէ նամակ չի եղել և լինել չի կարող, խնդրում եմ չշահարկեն և չվարկաբեկեն հայ եկեղեցականի անունը»,- ասաց Հայր Բարսեղը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}