«Ստեղծագործական գյուղական երիտասարդական աշխատանք» միջազգային սեմինարն ավարտվեց
Ոստայնի նախաձեռնած և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված «Ստեղծագործական գյուղական երիտասարդական աշխատանք » (Creative rural youth work) խորագրով միջազգային սեմինարն այսօր ավարտվում է: Հիշեցնենք, սեմինարին մասնակցում են 11 երկրներ ներկայացնող 28 երիտասարդ առաջնորդներ և գյուղացի երիտասարդներ, դրա նպատակն է գյուղական համայնքներում ապրող երիտասարդներին ներգրավել երիտասարդական-հասարակական աշխատանքի ոլորտ` օգտագործելով նոր-ստեղծագործ մեթոդներ ու երիտասարդական կազմակերպությունների ներուժը:
Ինչպես տեղեկացնում են Ոստայնի քարտուղարությունից, Լատվիայից, Վրաստանից, Սլովենիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից, Խորվաթիայից, Չեխիայից և Ռումինայից ժամանած երիտասարդները ծրագրի 7 օրերի ընթացքում կարողացան ոչ միայն ներկայացնել իրենց երկրներում վարվող պետական երիտասարդական քաղաքականությունը, այլև համատեղ նոր ծրագրեր մշակել` գյուղական բնակավայրերում ապրող երիտասարդների համար:
Նշենք, Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (World Armenian Youth Network – WostAYN) ստեղծվել է 2006 թ. Երևանում, ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ և այսօր միավորում է հայկական երիտասարդական 21 կազմակերպություն 15 երկրից: Ոստայնի նպատակն է նպաստել Սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը, երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, մասնակցել ազգային և միջազգային երիտասարդական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին