Դպրոցականները նախագահի նստավայրում էին` տոնական տրամադրություն, երգ ու պար (Տեսանյութ)
Երևանի դպրոցների աշակերտներն այսօր նախագահական նստավայրում Ձմեռ պապին հայտնեցին իրենց ցանկությունները, մասնակցեցին Ամանորյա հանդեսին, երգեցին ու պարեցին սիրելի մուլտֆիլմերի հերոսների հետ:
Մեծ տուփերով գունավոր մատիտներ, տիկնիկ, գրքեր, առողջություն բոլոր երեխաներին… դպրոցականների ցանկությունները տարբեր են:
Թիվ 171 դպրոցի աշակերտուհի Սոնա Հովհաննիսյանին Նախագահի նստավայրում ամենաշատը հետաքրքրում էր ամանորյա տոնածառը. «Ինձ նաև շատ հետաքրքիր էր տեսնել` որտեղ է աշխատում երկրի Նախագահը»:
«Ես հպարտ եմ, որ լավ ենք սովորել ու եկել ենք այստեղ: Ձմեռ պապիկից բոլոր երեխաների համար խնդրում եմ առողջություն, երջանկություն, լավ սովորեն»,- ասաց թիվ 177 դպրոցի աշակերտ Արման Հովհաննիսյանը:
Դպրոցականներին ընդունեց առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, նա շնոհավորեց նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը, երեխաների հետ երգեց, պարեց: «Մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, անհոգ մանկություն: Թող կատարվեն ձեր բոլոր երազանքները»,- ասաց Ռիտա Սարգսյանը:
«Շատ գեղեցիկ, շատ ողջունելի միջոցառում է, երեխաները տեսնում են Նախագահի աշխատավայրը: Ես կուզեի, որ ժամանակին մեզ համար էլ լիներ այսպիսի հրավեր: Շատ լավ հիշողություն է: Իմ սաները շատ ոգևորված են, ես էլ իրենց պես մանկացել եմ»,- Panorama.am-ի թղթակցին ասաց Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Լարիսա Մկրտչյանը:
Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, երեխաները շատ ոգևորված են, տոնական տրամադրությամբ:
«Միջոցառումն անցած տարի էլ էր եղել, և մենք սպասում էիք դա կլինի՞ այս տարի էլ, թե` ոչ: Ոգևորությունը շատ մեծ է, երեխաներն առանձնահատուկ են պատրաստվել այստեղ գալուն: Որոշ ծնողներ այսօր առավոտյան ինձ պատմում էին, որ երկու-երեք օր առաջ բալիկները խնդրել են, որ այսօր հատուկ սանրվածք և հագուստ ունենան: Նախատոնական այս փայլուն տրամադրությունն ուղիղ նախագահական նստավայրից կթակի բոլոր դռները, բոլորի տները երազանքներով և բարի ցանկություններով են լցված»,- ասաց Գայանե Սողոմոնյանն ու հավելեց, որ բոլորն են ոգևորված` և ծնողները, և աշակերտները, և դպրոցները:
Նա նշեց, որ երեխաներին հատկապես ուրախացրել են անվանական հրավիրատոմսերը: Միջոցառմանը մասնակցեցին երեխաներ մայրաքաղաքի բոլոր դպրոցներից: «Ուսումնական տարվա ընթացքում կրթական և մշակութային նախաձեռնություներում ակտիվություն ցուցաբերած երեխաներն են ընտրվել»,- ասաց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը:
Նախագահական նստավայրում ընդունելությանը մասնակցեցին 320 այն երեխաները, ովքեր նախորդ տարի չէին եղել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ