67-ամյա քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել Ֆիննախի դիմաց
Ֆինանսների նախարարության դիմաց անցկացվող «Դեմ եմ»-ի ակցիայի ժամանակ ՀՀ 67-ամյա քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել: Նա իր հետ բերել էր ավանդի գրքույկը:
Ակտիվիստներին և ոստիկաններին հաջողվել է կանխել և քաղաքացուն ոստիկանական մեքենայով տարել են միջադեպի վայրից:
Սոցիալական ծանր վիճակում գտնվող քաղաքացին ասել է, որ իր փողերը կորել են ԽՍՀՄ բանկերում:
Նշենք, որ «Դեմ եմ» խմբի անդամները այս պահին Ֆինանսների նախարարության դիմաց ակցիա են անցկացնում և հայտարարում, թե ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները: