Երևանում կկառուցվեն նոր վերգետնյա հետիոտնային անցումներ
Այս տարի մասնավորի հետ համագործակցության շնորհիվ 7 վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվելու Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաներում, Չարենցի, Հալաբյան, Կիևյան, Սեբաստիայի փողոցներում, Թբիլիսյան խճուղում։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Ըստ նրա, քանի որ դրանց վայրերը քաղաքապետարանը որոշում է բնակիչների դիմումներով, ապա ՃՈ–ի տրամադրած տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության հիման վրա։
Փոխքաղաքապետը նաև հայտնեց, որ այս տարվա ընթացքում Երևանի կանգառներում արդեն էլեկտրոնային 30 չվացուցակ է տեղադրվել։ Դրանք կգործարկվեն համապատասխան ծրագրավորումից հետո։
Գովազդի և արտաքին ձևավորման վարչության համակարգման առումով Դ. Օհանյանը նշեց, որ այդ ոլորտում քաղաքապետարանն առաջնորդվում է նոր մոտեցումներով։ Մասնավորապես, շարունակվում է գովազդային վահանակների արդիականացման ծրագիրը, որը սկսվել էր նախորդ տարեվերջին։ Նա հիշեցրեց, որ դեռևս անցյալ տարի 106 մեծ վահանակներ փոխարինվել են փոքրածավալ՝ քաղաքային միջավայրին պատշաճ չափերի վահանակներով, ապամոնտաժվել է արդիականությունը կորցրած գովազդային շուրջ 3000 կրիչ։ Ի դեպ, սոցիալական գովազդին, օրենքով նախատեսված նվազագույնը 5 տոկոսի փոխարեն, քաղաքապետարանը շուրջ 20 տոկոս է տրամադրել։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ