Հրայր Թովմասյանը՝ ՕԵԿ-ի որոշման մասին
«Քաղաքական պրոցեսներ են և քաղաքական ուժն է որոշում, պետք է հարգել այդ քաղաքական ուժի որոշումները»,- այս մասին այսօր` կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու որոշմանը:
Նրա խոսքերով` ցանկացած քաղաքական ուժի ճակատին գրված չէ, որ ինքը իր ամբողջ կյանքում պետք է լինի իշխանություն կամ ընդդիմություն:
«Ընդդիմությունը պայքարում է իշխանություն լինելու համար, և տարբեր երկրների քաղաքական պատմությունը լի է նման իրավիճակներով, և ես այդտեղ մեծ սենսացիա չեմ տեսնում»,- ասաց Հ.Թովմասյանը:
Հարցին, թե արդյոք ճիշտ է համարում ՕԵԿ-ական նախարարների` կուսակցությունից դուրս գալու քայլը, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց. «Այդ հարցերին պատասխանելու համար պետք է մտնել այդ մարդկանց մարմնում և հասկանալ, թե որոնք են բոլոր խնդիրները, նոր դրա պատասխանը տալ»:
Պատասխանելով հարցին, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, նա էլ ՀՀԿ-ից դուրս գալու հրաժարականի դիմում կներկայացնի, Հ.Թովմասյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Դա չի նշանակում, որ եթե ես ասում եմ ոչ, ուրեմն ես եմ ճիշտը, կամ դա էր ամենաճիշտը, իսկ մնացածները, որոնք պետք է լքեն` սխալ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին