Պերուում հրաբխի պատճառով տարհանում են բնակչությանը
Պերուի իշխանությունները երկրի հարավում գտնվող Ուբինաս հրաբխի ժայթքման պատճառով իրականացնում են շրջակա բնակավայրերի բնակչության տարհանում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմանբ` ծխի և թունավոր գազերի սյունի բարձրությունը հասել է 4 մետրի:
Պատկան մարմինների կողմից տարածված հայտարարության համաձայն` բնակչության տարհանման աշխատանքները կտևեն 3 օր:
Նշենք, որ Ուբինաս հրաբուխը գտվում է երկրի` մեծությամբ երկրորդ Արեկիպա քաղաքից 100 կմ հեռավորության վրա և Պերուի ամենաակտիվ հրաբուխն է:
Հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2006 թ: Այդ ժամանակ մարդկային զոհերից հաջողվեց խուսափել, սակայն արհավիրքին զոհ գնացին մեծ թվով տնային կենդանիներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ