Երևանում փոշու միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է 1.6 անգամ
Երևան քաղաքի 7 դիտակայաններում շուրջօրյա ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ակտիվ նմուշառման միջոցով ընդհանուր առմամբ վերցվել է օդի 777 փորձանմուշ: Որոշված նյութերից փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն (սահմանային թույլատրելի կոնցենտրացիա) գերազանցել է 1.6 անգամ:
Ըստ ՀՀ ազգակին վիճակագրական ծառայության` քաղաքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ավտոմատ կայանների միջոցով որոշվել են ածխածնի մոնօքսիդի, ազոտի օքսիդների (ազոտի մոնօքսիդ, ազոտի eրկօքսիդ և ընդհանուր օքսիդներ) և ծծմբի երկօքսիդի պարունակությունները: Ավտոմատ սարքի միջոցով ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշման hամար կատարվել է օդի 7 571, ազոտի օքսիդների համար ` 1 998, ծծմբի երկօքսիդի համար` 16 117 դիտարկում:
Ըստ ավտոմատ սարքերի տվյալների, մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշված նյութերի միջին ամսական կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում: Քաղաքի պասիվ նմուշառման 48 դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի 379 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են թույլատրելի նորմաների
սահմաններում:
Փետրվարին մակերևութային ջրերի նմուշառ կատարվել է հանրապետության 19 գետերի, Ախուրյանի ջրամբարի և Երևանյան լճի 43 դիտակետերում: Վերցված 43 փորձանմուշներում որոշվել է 40-ական ցուցանիշ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ