Փրկարարները 4 մ խորությամբ փոսից դուր են բերել շանը
Այսօր վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում` «Աբիո» խանութի մոտակայքում, շուն է ընկել փոսը, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում շուն է ընկել 4 մ խորությամբ փոսը: Հրշեջ-փրկարարները շանը անվտանգ դուրս են բերել փոսից:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան