«Կ. Ճշմարիտյանի գիտելիքն ու փորձը անպայման օգնելու են, որպեսզի լուծվեն մեր երկրի առջև ծառացած խնդիրները»
Մինչ կառավարության նիստի մեկնարկն այսօր վաղ առավոտյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին` համատեղ աշխատանքի համար, նշելով, որ ՀՀ նախագահը բարձր է գնահատում նրա պրոֆեսիոնալիզմը:
Հովիկ Աբրահամյանն ասաց նաև, որ մտադիր է ապագայում օգտագործել Վահրամ Ավանեսյանի գիտելիքն ու փորձը մեր երկրի տնետսության զարգացման համար:
«Համոզված եմ, որ դուք շարունակելու ենք ծառայել և օգտակար լինել մերի երկրին»,- ասաց վարչապետը:
Ներկայացնելով արդեն նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նշանակումը շատ տեղին էր, քանի որ Կ.Ճշմարիտյանը երկար տարիներ աշխատել է կառավարությունում , այսօր էլ` Աժ-ում է, և իր գիտելիքն ու փորձը անպայման օգնելու են, որպեսզի լուծվեն մեր երկրի առջև ծառացած խնդիրները:
«Յուրքանաչյուր նորանշանակ նախարարի առջև դրված խնդիրները շատ հստակ են, պետք է շարունակենք այն բոլոր բարեփոխումները, որ իրականացվում են, և մենք ակնկալում ենք ավելի մեծ եռանդ, ջանք, որպեսզի կարողանանք միասնական ուժերով հաղթահարել այն խնդիրենրը, որոնք ծառացած են մեր երկրի ու տնտեսության առջև»,- ընդգծեց Հ.Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ