Սիրիայի արտգործնախարարին տեղափոխել են Բեյրութի հիվանդանոց
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը ծանր վիճակով տեղափոխվել է Լիբանանի մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաընկերությանը:
Նրան անմիջապես տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում: Նախարարի հոսպիտալացման պատճառների մասին չի հաղորդվում: Մարտի ամսին 73-ամյա Մուալլեմին արդեն տեղափոխել էին հիվանդանոց: Այն ժամանակ պատճառը շնչառության հետ կապված խնդիրներն էին ու արյան բարձր ճնշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին