Շուտ թե ուշ, Հայոց ցեղասպանության խնդիրը լուծվելու է. Եզդիների միության նախագահ
Եզդիների միությունը դատապարտում է Թուրքիայի վարած Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը: Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը` հստակեցնելով, որ ինքը «համայն աշխարհի եզդիների միության» նախագահն է և իրեն ընտրել է 3 մլն եզդի:
Նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կոնկրետ գործին չեն անցնում:
«Պետք է հարցը լուծվի ի վերջո, չի կարելի, մինչև երբ պետք է այդպես շարունակել: Մեր եզդիների միությունը դատապարտել է ու կդատապարտի այդ հանցագործությունը: Թող ինքը ճիշտ ուղու վրա կանգնի, թող կոնկրետ ընդունի, որ այնտեղ` Արևմտյան Հայաստանում 2.5 մլն հայ է ապրել, որոնք հիմա չկան: Ապրել են հույներ, ասորիներ, եզդիներ, ո՞ւր են հիմա նրանք: Էրդողանը չի կարող արդարանա: Միևնույնն է շուտ թե ուշ, Հայոց ցեղասպանության խնդիրը լուծվելու է, Թուրքիան ճանաչելու է ցեղասպանությունը, բայց ինչքան ուշացնեն ճանաչումը, այնքան վատ իրենց համար: Ինչո՞ւ չեն ճանաչում, որովհետև ուզում են շարունակեն բարբարոսությունը մարդկանց նկատմամբ: Չի կարելի: Նրանք գործ ունեն մարդու հետ», -մեզ հետ զրույցում հայտարարեց Թամոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին