Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների օրինական պահանջները կբավարարվեն. Հովհաննես Մանուկյան
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրուցյում անդրադառնալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ցմահ դատապարտյալների պահանջներին, որոնք օրեր առաջ հացադուլ էին հայտարարել, նշեց, որ ուսումնասիրում են խնդիրները և կփորձեն օրենքի սահմաններում լուծումներ գտնել:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օրինական պահանջները բավարարվեն: Բնականաբար, պահանջների մի մասը կարող են հակաօրինական լինել, չհամապատասխանեն մեր օրենսդրությանը, կամ ողջամտության սահմաններից դուրս են: Լուծումը կթելադրի մեր հետագա քայլերը: Հիմա չեմ ուզում հայտարարություններ անել, որոնք որևէ հիմք չունեն»,- ասաց նախարարը:
Հ. Մանուկյանը մոտեցավ նաև ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացիներին, լսեց նրանց պահանջները:
Լրագրողների դիտարկմանը, թե տարիներ շարունակ իշխանությունները որևէ կերպ լուծում չեն տալիս Կառավարության դիմաց մշտապես բողոքող մարդկանց խնդիրներին, և արդյոք դա չի՞ նշանակում, որ նրանց խնդիրները չեն լուծվում, նախարարը պատասխանեց. «Ոչ, սա ենթադրում է, որ մենք ժողովրդավարական երկիր ունենք, ու մարդիկ կարողանում են իրենց ձայնը բարձրացնել, այդ թվում` կառավարության անդամների մոտ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին