Հաշմանդամ օդաչուները փոխհատուցում են պահանջում (լուսանկարներ)
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին անցկացնում հաշմանդամ օդաչուները, որոնք պահանջում էին վերականգնել հաշմանդամության համար վճարվող փոխհատուցումները:
Երրորդ կարգի հաշմանդամ, ավիատեխնիկ Վանիկ Մայիլյանը Panorana.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք վարչապետից պահանջում են լուծում տալ իրենց խնդրին և ստանան իրենց փոխհատուցումը:
«Օդաչուներին, ավիատեխնիկներին ու ինժեներներին, որոնք պետական առաջադրանք կատարելիս հաշմանդամ են դարձել, պետությունը պարտավոր է տեր կանգնի և վերականգնի նրանց հաշմանդամության համար վճարվող փոխհատուցումները»,- ասաց Վ.Մայիլյանը:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ աշխատանքային գործունեության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն ու ավիացիոն այլ մասագետները մինչև 2006 թվականը կառավարությունից գումարային փոխհատուցում են ստացել, սակայն արդեն 8 տարի է, ինչ կառավարության որոշումով փոխհատուցման վճարումը արգելվել է:
«120-ից ավելի հաշմանդամից հիմա ողջ է 55-ը: Մարդիկ գումար չունեն, որ դեղորայք գնեն: Մենք պահաջում ենք այդ փոխհատուցումը վերականգնել: Մինչև վերջ պայքարելու ենք, բողոքի ակցիա կկազմակերպենք այնքան ժամանակ, մինչև մեր խնդրին լուծում չտրվի»,- ասացին ակցիայի մասնակիցները:
Նրանք միաժամանակ նշեցին, որ իրենց խոստացել են, որ այդ հարցով կզբաղվեն, սակայն «խոստումներին չեն հավատում». «Բոլորը գիտեն, ասում են, որ զբաղվում են այդ գործով, բայց ո՞ւր է»:
Լուսանկարներն` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին