Հասարակություն 11:19 24/07/2014

Լ.Գալստյանի կոչը ոստիկանությանը. Ո՞վ պիտի պաշտպանի մեր հոգևոր անվտանգությունը

ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը facebook-յան էջում իր մտահոգությունն է արտահայտել աղանդավորների գործունեության վերաբեյալ.

«Երեկ հետկեսօրին անցնում եմ մայրաքաղաքի ամենաբանուկ՝ Օպերայի խաչմերուկով և անմիջապես հայացքս գրավում է մայթի ակնառու հատվածում տեղադրված վահանակը, վրան ` «What does the bible realy teach?»` «Ի՞նչ է իրականում ուսանում ավետարանը» անգլերեն գրությունը։ Հետո վահանակին շարված գրքերի շապիկներից, թեև հայերենով որևէ գիրք- չկա, (եբրայերեն, պարսկերեն, արաբերեն գրքույկներ են) հասկանում եմ, որ աղանդավորական գրականություն է։

«Ձեզ ո՞վ է թույլ տվել այս աղանդավորական գրականությունը քարոզել, տարածել, գովազդել օրը ցերեկով, ի՞նչ թույլտվությամբ» հարցնում եմ վահանակի առջև կանգնած տղամարդուն ու նկատում, որ ինձնից առաջ նույն մտահովոգությամբ ու անթաքույց վրդովմունքով վեճի է բռնվել մեկ ուրիշ անցորդ։ Անցորդներից շատերն անտարբեր չեն, հեռվից մոտենալով նկատում եմ, որ մի քանի դեռահասների հետ քարոզիչը մտքերի փոխանակության մեջ է։

Նախ եհովայականությունը աղանդ չէ, անպարտի խաղաղությամբ հայտարարում է վահանակի տերը, համոզված պնդում, որ մեր հոգիների փրկության մասին են մտածում ու հետո ինքնավստահ ավելացնում, որ քաղաքապետարանից թույտվություն ունեն։
Ես անմիջապես զանգում եմ փոխքաղաքապետն և իհրակե ճշտում, որ նման թույլտվության մասին խոսք լինել չի կարող։
«Իրանք տեղեկացված են»` խոսքը փոխում է քարոզիչը։ Բնականաբար, չունենալով և ցույց չտալով տվյալ հանրային տարածքում քարոզով, բարեգործությամբ, վաճառքով կամ գովազդով զբաղվելու որևէ թույտվություն, շարունակում է ներկայանալ, որ ինքը նորհաճնեցի Ներսիկ Հովհաննիսյանմ է և գրքերն ու վահանակը հավաքելու որևէ նպատակ չունի։

«Մի քանի օր առաջ էլ Խաչիկ Ստամբոլցյանը քացով խբեց-գցեց վահանակը»՝ եհովայականի անդրդվելիությամբ հայտարարում է նորհաճնցի Ներսիկն ու շարունակում շուրջը պոտենցիալ եհովայականներ որսալ։ Նրանք երկուսն են՝ վահանակի հարևանությամբ, «սուրբ» գրքերով բեռնված պայուսակների կողքին նույնքան անդրդվելի մի երիտասարդ աղջիկ է կանգնած։

Ես հազիվ եմ ինձ զսպում, որ Խաչիկ Ստամբոլցյանի պես քացով չխբեմ- գցեմ վահանակը և զանգում եմ ոստիկանություն։ Ի զանմանս ինձ ` տասնհինգ- քսան րոպեից գալիս են Կենտրոնի ոստիկանությունից կապիտան Վահե Բադալյանն ու ևս մի ոստիկան ու թելադրում քարոզիչներին հավաքել «գիր գրականությունն» ու հետևել իրենց։

Ես մի փոքր հանդարտված շտապում եմ հասնել արդեն ուշացած ժամադրությանը ՝ շարունակ մտքիս մեջ ունենալով մեկ հարց, ինչու՞ է այսքան անպաշտպան իմ ու իմ հայրենակիցների հոգևոր անվտանգությունը։ Միթե այն, ինչ կատարվում է Հայաստանի հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում հոգեորսություն չէ։

Նույն օրը լրահոսում հանդիպում եմ տեղեկության, որ Սրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մատույցներում մեկ այլ խումբ դարձյալ նույն վահանակով քարոզչություն է իրականացրել ու ոստիկանը մերժել է կանխել ոչ օրինական գործունեությունը։ (Հոդվածի նկարից ճանաչում եմ նույնանման վահանակը)։ Հետո հիշում եմ, որ օրերս աչքովս է ընկել «Համատած հոգեորսություն Գյումրիում» հոդվածը, որն անդրադառնում է Գյումրիում աղանդավորների կողմից բացահայտ քարոզչությանն ու հոգեորսությանը։

Ո՞վ և ինչպե՞ս պիտի պաշտպանի Հայաստանի հանրապետության քաղաքացուն հոգեորսությունից։ Միթե սոսկ թղթային արժեք է ՀՀ Սահմանադրական ամրագրումն ու Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքը, որոնք «Հայաստանյաց Առաքելական եկեղեցին ճանաչում են որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգևոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար»։ Միթե այսպես են պաշտպանում ազգապահպանման պատվար եկեղեցուն և նրա հոտը՝ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հետևորդներին։ Ուզում եմ հավատալ, որ Կենտրոնի ոստիկանությունը համապատասխան ընթացք կտա փաստին։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն խղճի ազատության համատեքստում տեսնել խնդիրը, ՀՀ օրենդրության շրջանակներում մի շարք ամրագրումներ։

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով ՀՀ տարածքում արգելվում է հոգևորսությունը (Հոդված 8): Կրոնական կազմակերպությունները իրավունք ունեն կրոնական գործունեությամբ զբաղվել սեփական տարածքներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ գտնվող տվյալ կրոնի անդամների խնդրանքով, մնացած դեպքերում հրապարակային ժամասությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են հավաքների համար սահմանված կարգով։

Իսկ, եթե տվյալ պարագան աղանդավորական գրականության գովազդ (քարոզչություն) կարող է մեկնաբանվել, ապա սա էլ կարգավորվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է՝ արտաքին գովազդի ծավալը, քանակությունը և տեղաբաշխման կարգը որոշվում են տեղական ինքնակառավարման մարմնի կողմից։

Բայց արդյոք հարկ կա ՀՀ օրենդրությունից այս կամ այն հոդվածով հիմնավորել տվյալ ու հարյուրավոր այսպիսի փաստերի անընդունելիությունը։ Փորձում եմ հասկանալ այն անբացատրելի անտարբերությունը, որ սեփական հողում, սեփական պետության մեջ ունենք մեք ինքնության կարևոր բաղադրիչներից մեկի՝ մեր հավատի, մեր եկեղեցու նկատմամբ, մեր նկարագիրը ձևավորող ազգային մյուս արժեքների նկատմամբ։ Ինչու են այսքան անպաշտպան մեր հոգևոր, բարոյական սահմանները։ Միթե կարելի է ազգային անվտանգության համատեքստում թերագնահատել հոգևոր անվտանգության գոծոնը և այն էլ այն դեպքում, երբ մեր վարչական սահմանները դիպուկահարների ու դիվերսիոն խմբերի ամենօրյա թիրախի տակ են»,- գրառել է Լ.Գալստյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}