Ծաղկաձորում ավարտվել է միջազգային երիտասարդական ֆորումը
«Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնը» հուլիսի 14-20-ը Ծաղկաձորում կազմակերպել էր միջազգային երիտասարդական ֆորում, որին մասնակցում են ներկայացուցիչներ 8 երկրից: Միջոցառումը ներառված է արևելյան գործընկերության ծրագրի մեջ և հովանավորվում է Եվրահանձնաժողովի կողմից։ «ԱրմենՏել» ընկերությունը նույնպես աջակցել է միջոցառման իրակակացմանը՝ ֆորումի մասնակիցների համար հասանելի դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաները և բարձրորակ ինտերնետ կապը։ Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Թվային տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անաբաժանելի մասը. անհրաժեշտ պայման աշխատանքում և շփման մեջ: Beeline շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքն ինտերնետ ծառայությունների շուկայում, և որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր փորձում է կյանքը դարձնել ավելի լավը։ Մենք ուրախ ենք աջակցել նման միջոցառումների իրականացմանը՝ օգտագործելով ամենաժամանակակից լուծումները»,-նշել է Հայաստանում Beeline Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Նմանատիպ ծրագրեր իրականացվում են ոչ միայն Հայաստանում, այլև մասնակից այլ երկրներում, այդ թվում` Մոլդովայում, Իտալիայում, Վրաստանում և այլուր։ Ծրագիրը լայն հնարավորություն է տալիս երիտասարդներին շփվել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, իրականացնել փորձի փոխանակում, ձեռք բերել նոր ընկերներ»,-ասել է Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի նախագահ Արմեն Հայրումյան։
Նշենք, որ ֆորումը նվիրված է երիտասարդության սոցիալական իրավունքների իրազեկմանը հիմնված Եվրոպայի սոցիալական խարտիայի դրույթների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին