Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մեկնարկել է «Ամառային քանդակների պարտեզ» նոր կրթական ծրագիրը
Beeline-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ հայտարարում է «Ամառային քանդակների պարտեզ» կրթական-ստեղծագործական ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը հիմնված է Գաֆէսճեան քանդակների պարտեզի ցուցանմուշների վրա և եզակի հնարավորություն է պուրակի քանդակները երեխաներին և նրանց ծնողներին թանգարանային միջավայրում ներկայացնելու համար։ Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Այսօր, միջոցառման առաջին հատվածում մասնակիցները շրջայց են ունեցել Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ ծանոթացել ներկայացված արվեստագետներին և նրանց ստեղծած կենդանակերպ քանդակներին, նյութին և կատարման տեխնիկային: Երկրորդ մասն անցել է կենտրոնի Ստեղծագործական սրահում, որտեղ մասնակիցները ստեղծել են նմուշներ տրամադրված նյութերով, իսկ վերջում մասնակից ընտանիքները բաժանվել են խմբերի և ներկայացրել իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով: Որպես գնահատական ընտանիքները միմյանց հանձնեցին իրենց ստեղծած կենդանակերպ աշխատանքները:
«Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր Beeline-ը մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնք կյանքը դարձնում են ավելի լավը։ Հավատացած եմ, որ այս ծրագրի շրջանակում մենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ միասին կկարողանանք դրական լիցքեր և վառ տպավորություններ պարգևել ոչ միայն փոքրիկներին, այլ նաև նրանց ծնողներին՝ դարձնելով այս ամառն անմոռանալի և հետաքրքրիր»,-նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը։
Ծրագրի մասնակիցներն իրենց գոհունակությունն ու երախտագիտությունն են հայտնել Գաֆէսճեան արվեստի կենտրոնին և Beeline-ին ընտանիքների համար հետաքրքիր, կրթող և ստեղծագործական ժամանց կազմակերպելու համար: Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվության ստանալու կամ ծրագրին գրանցվելու համար կարող եք զանգահարել +37410 54 19 32/34 հեռախոսահամարին։
«Ամառային քանդակների պարտեզ» ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին