Ահաբեկչություն Թաիլանդում
Թաիլանդի հարավում գտնվող Բեթոնգ քաղաքում այսօր ցերեկը պայթյուն է տեղի ունեցել: Ահաբեկչության հետևանքով երկու մարդ զոհվել է, շուրջ 40-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, ականապատ մեքենան կայանած է եղել «Բեթոնգ Հոլիդեյ Հիլլ» հյուրանոցի հարևանությամբ, որը քաղաքի կենտրոնում է, և պայթել է տեղական ժամանակով 17.30-ին:
Ներկայումս տարածքը շրջափակված է, տեղում աշխատում է ոստիկանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ