Սերգեյ Բեզրուկովի երեխաները սիրուհո՞ւց են
2013թ-ի հոկտեմբերին ԶԼՄ-ներում տեղեկատվություն շրջանառվեց, որ Սերգեյ և Իրինա Բեզրուկովները երեխա են ունեցել: Իբրև թե 14 տարվա ամուսինները վերջապես զույգ են ունեցել: Այս տեղեկությունը լրագրողներին հայտնել էր Սերգեյի հայրը, ռեժիսոր Վիտալի Բեզրուկովը` նշելով, որ երջանիկ է, քանի որ պապիկ է դարձել: Սա Բեզրուկով ընտանիքի միակ հարցազրույցն էր այդ թեմայով:
Եվ ահա, գրում է «Passion.ru»-ն, այժմ պարզվում է, որ այդ երեխաների մայրը դերասանի կինը` Իրինան, չէ: Պարզվել է, որ երեխաներին` դստերն ու որդուն, բայց ոչ զույգ, լույս աշխարհ է բերել Սերգեյի սիրուհին ` Սանկտ-Պետերբուրգից երգչուհի Կրիստինա Սմիրնովան, ում հետ դերասանը ծանոթացել էր դեռ ութը տարի առաջ, «Եսենին» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Ծանոթությունից երկու տարի անց Կրիստինան Սերգեյ Բեզրուկովից ունեցել է առաջնեկին` Սաշա դստերը, իսկ երեք տարի անց` որդի Վանյային: Սակայն դերասանի ծնողները այն մասին, որ տատիկ-պապիկ են, իմացել են միայն անցած տարի և դրանից ելնելով էլ հայրը` Վիտալի Բեզրուկովը, լրագրողների հետ կիսվել էր ուրախությամբ: